Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության
Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեղի ունեցավ Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության հերթական նիստը:
Ժողովին քննարկվեցին հուլիս 9-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության առաջին պատգամավորական ժողովի կազմակերպական մի շարք հարցեր:
Առաջիկա օրերին Սրբազան Հոր գլխավորությամբ նման ժողով կանցկացվի նաեւ Ամստերդամում` մասնակցությամբ Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության` Եվրոպայի ներկայացուցիչների: