Համաժողով «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում

Համաժողով «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում


     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, 2010 թվականից սկսյալ, իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որի նպատակն է ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ծնողական և աշակերտական լսարաններում քահանաների հետ հանդիպումների միջոցով ուղենշել ընտանեկան հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր միջոցներն ու տարաբնույթ ճգնաժամերից խուսափելու հոգևոր ճանապարհը:
    Ծրագրի ընթացիկ տարվա մեկնարկին` ապրիլի 18-20-ը, Ծաղկաձորի «Գրողների տուն» հաստատությունում տեղի կունենա եռօրյա համաժողով՝ շուրջ 30 հոգևորականների և ՔԴԿ աշխատակիցների մասնակցությամբ, ուր ներկայացվելու և համակողմանիորեն քննարկվելու են արդի հասարակության մեջ հաճախ հանդիպող ընտանեկան խնդիրներ, ինչպես նաև տարբեր լսարանների հետ աշխատանքի արդյունավետ մեթոդներ:

     Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի
     Քրիստոնեական դաստիարակության կենտրոն