Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարի երրորդ օրը
Սեպտեմբերի 7-ին Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարը իր աշխատանքները շարունակեց «Քրիստոսի Լույսը եւ աշխարհը. Արարչագործություն, արդարություն եւ խաղաղություն» նյութի շուրջ: Օրվա խորհրդի շուրջ հիմնական բանախոսն էր պրոֆ. Անդրեա Ռիկարդին (Սուրբ Էդիջիոյի համայնք, Իտալիա):
Առավոտյան աղոթքից հետո համագումարի մասնակիցներին իր հոգեւոր փորձառության եւ համագումարի կարեւորության մասին խոսեց Հայ Եկեղեցու պատվիրակներից Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը:
Կեսօրից հետո խմբակային քննարկումներն ընթացան «Արարչագործություն. Աստծո արարչագործության խնամք», «Արդարություն. արդարության մարգարեությունը Քրիստոսի լույսի ներքո` Եվրոպան եւ աշխարհը» եւ «Խաղաղություն» թեմաներով: