Համագործակցություն Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների միջև
Համագործակցություն Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների միջև
Մարտի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական համալսարանի ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերության նախագահների և Ճեմարանի ուսանողների միջև` նախագահությամբ Ճեմարանի փոխտեսուչ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանի և ԲՈՒՀ-երի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի:
Հանդիպման ընթացքում երկու կրթական հաստատությունների ուսանողները քննարկեցին համագործակցության մի շարք ծրագրեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել հոգևոր-ազգային կյանքի խնդիրներին վերաբերող բանավեճեր ու գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր և մրցույթներ: ԲՈՒՀ-երի ուսանողները պարբերաբար կայցելեն նաև մանկատներ և ծերանոցներ, կմասնակցեն ուխտագնացությունների դեպի տարբեր սրբավայրեր: