Հաղորդագրություն
Հայ Առաքելական Եկեղեցու Կալկաթայի Մարդասիրական Ճեմարանը հայտարարում է 7-11 տարեկան երեխաների ընդունելություն:
Ճեմարանը տասնամյա կրթական հաստատություն է, որը համապատասխանում է անգլիական միջնակարգ դպրոցի պահանջներին:
Ավարտելուց հետո, երեխաները քննություն են հանձնում եւ դրական արդյունքների ու բավարար միավորների դեպքում կարող են սովորել Կալկաթայի բարձրագույն դպրոցներում` 11-12-րդ դասարաններում, ապա կարող են իրենց ուսումը շարունակել արատասահմանյան բարձրագույն կրթական հաստատություններում` հինականում Ավստրալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ այլն: Արտասահմանյան համալսարանների ուսման վարձը նույնպես վճարում է Եկեղեցին:
Ճեմարանը հոգում է ճանապարհածախսերը եւ երեխաներին ապահովում է կենցաղային բոլոր պայմաններով ու պիտույքներվ:
Դիմումներն ընդունվում են մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 10-ը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 517 160 հեռախոսահամարով: