Հաղորդագրություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Հռոդոսում տեղի կունենա «Քաղաքակրթությունների երկխոսություն» Համաշխարհային հասարակական համաժողովի չորրորդ նիստը, որը նվիրված է «Կրոնների երկխոսությունն ի շահ հասարակության» թեմային:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն հետեւյալ հարցերը.

1. Կրոնական հայացքներ տնտեսության վերաբերյալ (տնտեսության կրոնական սկզբունքները):

2. Անհատի իրավունքի եւ արժանապատվության հարցն ու դրա տեղը հոգեւոր արժեքների համակարգում (օրենքի, հասարակության եւ մարդու պարտականությունների կրոնական ըմբռնումը, մարդ անհատի արժեքը, մարդու արժանապատվության կրոնական ըմբռնումը, մարդու իրավունքը եւ այլ արժեքներ):

3. Մարդը եւ նրա առաքելությունը ավանդական կրոններում եւ մշակույթներում (մարդու կատարելության գաղափարները, իդեալական աշխարհի մոդելները, հասարակական բարոյականության եւ մարդկանց միջեւ բարոյական հարաբերությունների չափանիշները):

Համաշխարհային հասարակական համաժողովին, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, մասնակցելու է Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: