Հաղորդագրություն Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը ժամանեց Բուլղարիայի հայոց թեմ
Մայիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սոֆիա ժամանեց Բուլղարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ© Աբգար վարդապետ Հովակիմյանը£ Օդանավակայանում Հայր Սուրբին դիմավորեցին մեծ շուքով եւ ջերմությամբ£ Ներկա էին Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Արսեն Սղոյանն իր աշխատակազմով« Բուլղարիայի Թեմական խորհրդի ատենապետ պրն© Ռուբեն Գրիգորյանը` ուղեկցությամբ Թեմական խորհուրդի անդամների« Սոֆիայի եւ Պլովդիվի հոգեւոր հովիվներ Տ. Գուսան քահանա Հատավյանը եւ Տ. Գեւորգ քահանա Խաչերյանը« Սոֆիայի եւ Պլովդիվի եկեղեցական հոգաբարձությունների անդամներ« ՙԵրեվան՚ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքպաշյանը« ՙԲարեգործականի ձայն՚ ամսաթերթի խմբագիր Հռիփսիմե Երնիասյանը եւ այլ անձինք£
Բարի գալստյան ջերմ մաղթանքներով Հայր Սուրբին ողջունեցին դեսպան Արսեն Սղոյանը եւ դոկտ. Ռուբեն Գրիգորյանը£ Ի պատիվ առաջնորդական տեղապահի` երեկոյան դեսպանատան եւ Թեմական խորհրդի կողմից հայկական ճաշարանում ընթրիք կազմակերպվեց« ուր հնչեցին բարեմաղթանքներ եւ բարի ցանկություններ£
Հոգեշնորհ Հայր Սուրբն իր խոսքում Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելու առիթով երախտագիտության խոսք ուղղեց Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարձր գնահատանքի եւ վստահության համար£ Նա վստահեցրեց, որ Աստծո կամքով եւ հավատավոր հայորդիների աջակցությամբ կանի ամեն ինչ, որպեսզի Բուլղարիո հայոց թեմին վերադարձնի իր պատմական անցյալի փառքը« ինչպես նաեւ մոտակա ժամանակներում արձանագրվեն նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ£
Բարի գալուստ շատ սպասելի եւ սիրելի Հայր Սուրբին£
Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվան