ՀՀԵԵԿ ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության Կենտրոնական խորհրդի հայաստանյան ներկայացուցիչների ժողով` նախագահությամբ ՀՀԵԵԿ ընդհանուր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Ժողովին ներկա էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ՀՀԵԵԿ հոգեւոր պատասխանատու Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանը:
Ժողովին ներկայացվեցին ՀՀԵԵԿ հանձնախմբերի գործառույթները, թեմատիկ քննարկումների արդյունքները, առաջիկա գործողությունների ծրագիրը եւ առկա խնդիրները:
Քննարկվեց նաեւ Կենտրոնական խորհրդի հաջորդ նիստի գումարման վայրի եւ ժամանակի հարցը: Քննարկվեց նաեւ գործադիր մարմնի տեղական ժողովի հարցը, որը տեղի կունենա հոկտեմբեր ամսին: Մինչեւ գործադիրի ժողովը տեղի կունենան թեմական այցելություններ: