ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդն ընդունեց ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալին

ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդն ընդունեց ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Հունիսի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սելեստե Վոլլանդերին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան զինվորական կցորդ, գնդապետ Քենդլ Պարկսին:
Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն` Սրբազան Հայրը իր օրհնությունը բերեց նրանց և ներկայացրեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գործունեությունը և առաջիկա ծրագրերը:
Մեծապես կարևորելով հոգևորականի ներկայությունը բանակում` ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել փոխադարձ այցելություններª ԱՄՆ ԶՈՒ հոգևոր ծառայության և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև փորձի փախանակման և համագործակցություն ձևավորման նպատակով:
Պատվիրակությունը այցելեց նաև Մայր Աթոռի թանգարաններ: