ՀԵՐՔՈՒՄ
«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում լույս տեսած «Հոկտեմբերի 27-ին քեֆ է արել» հարցազրույցի առնչությամբ տեղեկացնում ենք, որ նրանում տեղ գտած տեղեկությունները հիմնազուրկ են եւ ստահոդ:
Հարկ ենք համարում լուսաբանել նաեւ, որ իրեն Տեր Սահակ կոչող հեղինակը կարգալուծված քահանա է: Պետք չկա քահանայի պատմուճանով զգեստավորել մեկին, ով իբրեւ կլանային սպասավոր է հանդես եկել` տուրք տալով եւ ծառայելով Հայ Եկեղեցու ավանդության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իշխանության դեմ ընդվզած արդեն իսկ կարգալույծ հռչակված Ղազարոս Կյուրեղյանին (նախկինում` Տիրան արքեպիսկոպոս)` այդպիսով նաեւ գիտակցաբար խախտելով Հայ Եկեղեցու կարգ ու կանոնը:
Նման անձի կողմից Եկեղեցու հասցեին հնչող զրպարտանքները Մայր Աթոռը չի կարող այլ կերպ դիտարկել, քան քաղաքական պատվեր եւ ծառայություն ինչ-ինչ շրջանակների շահերին: