ՀԵՀԵԿ-ի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՀԵՀԵԿ-ի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հուլիսի 7-9-ը Ծաղկաձորում գումարված Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) երկրորդ պատգամավորական ժողովի ավարտին` հուլիսի 10-ին ՀԵՀԵԿ 150 պատվիրակները, որ ներկայացնում էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Կ. Պոլսի պատրիարքությունների, Հայ Եկեղեցու 35 թեմերի և 6 հովվությունների երիտասարդական կազմակերպությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցին ուխտի Ս. Պատարագին:
Պատարագիչն էր ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵԿ պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ս. Պատարագի ընթացքում մատուցված քարոզում Սրբազան Հայրը խանդավառությամբ անդրադարձավ ՀԵՀԵԿ երիտասարդաց ժողովին, որ աշխարհի տարբեր ծայրերից Մայր Աթոռում է համախմբել 150 երիտասարդների` մեծապես կարևորելով երիտասարդների մասնակցությունը Եկեղեցու կյանքին:
Ս. Պատարագի ավարտին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, լուսահոգի Հայրապետի քույր Եսթեր Սարգսյանը, ՀԵՀԵԿ պատգամավորները և բազում ուխտավորներ:
Նույն օրը ՀԵՀԵԿ ժողովի մասնակիցների համար Մայր Աթոռում կազմակերպվեց ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունը բերեց երիտասարդներին: Նորին Սրբությունը ուրախություն հայտնեց երիտասարդների Մայր Աթոռ այցի առիթով. ՙՁեր այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին արտահայտում է ձեր նախանձախնդրության ո գին, ձեր սերը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, ազգային մեր արժեքները և Հայրենիքը: Նախանձախնդիր եք, որպեսզի կարողանաք մոտ լինել այն ակունքներին, որոնցից հագեցնելով ձեր պապակ սրտերը` պիտի զորացնեք ձեր հոգին, ձեր միտքը` լինելու համար արժանավոր հայորդիներ՚:
Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այցը ոչ միայն խանդավառություն կբերի երիտասարդների հոգիներին, այլև` հոգու նորոգություն` այլ կերպ ընկալելու իրենց կյանքը և գնահատելու առաքելությունը համայնքային և ազգային կյանքում: Նորին Սրբությունը հորդորեց նրանց ոգևորությամբ, խանդավառությամբ ու նախանձախնդրությամբ իրենց մասնակցությունը և ներդրումը բերել իրենց համայնքների կյանքում, որպեսզի հայ կյանքը լինի աշխույժ, հայ համայնքը լինի ավելի կենսունակ և գործունյա, իսկ հայորդիները աշխարհասփյուռ համայնքներում լինեն ավելի նախանձախնդիր իրենց ազգային արժեքների, ինքնության պահպանության գործի մեջ` այդպիսով իրենց ուխտը կատարելով Հայրենիքի, Ս. Էջմիածնի և մեր հայրերի սուրբ հիշատակի առջև:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր գնահատանքը հայտնեց երիտասարդներին իրենց գիտակցության և ոգու համար, որ առաջնորդել է նրանց մերձենալ Եկեղեցուն, փարված մնալ ազգային սրբություններին, ազգային ավանդություններին ու արժեքներին:
Նորին Սրբությունը նաև իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Հովնան Սրբազանին` ՀԵՀԵԿ-ի կայացմանն ուղղված իր ջանքերի համար, ինչպես նաև բոլոր առաջնորդներին ու հովիվներին, ովքեր համախումբ են պահում հայ ազգի զավակներին ազգային հաստատությունների, եկեղեցիների շուրջ, նրանց ոգևորում ու խանդավառում են ազգային ապրումներով և զգացումներով, ազգային ինքնության գիտակցությամբ: