ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբերյալ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով եւ ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է: Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը:

Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը: