ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ
2011 թվականի ապրիլի 24-ին Կալկաթայում (Հնդկաստան) մոտ երեք հա-զար մարդ աղոթեց եւ հարգեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որը մեծ մխիթարություն էր սակավաթիվ հնդկահայ համայնքի համար:
Ամեն տարի Սուրբ Զատկի տոնին Կալկաթայի քրիստոնյաները հավաքվում են Անգլիկան Սուրբ Պողոս Մայր Տաճարի հարակից տարածքում` փառաբա-նելու մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Հոգեւոր եւ մշա-կութային հանդիսությունը եզրափակում է Կալկաթայի կաթոլիկ արքեպիսկո-պոսն իր Զատկական պատգամով: Այս տարի առ ի հարգանք Մեծ Եղեռնի զոհերի` տոնախմբության կազմակերպիչները հրավիրել էին հնդկահայոց հո-գեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանին` աղոթելու եւ իր պատգամը փոխանցելու:
Հանդիսավար անգլիկան հոգեւորական Հայր Անդրյու Սիմիկը մինչ հնդկա-հայոց հոգեւոր հովվին բեմահարթակ հրավիրելը` ներկաներին հայտնեց, որ այս տարի Սուրբ Զատիկը համընկնում է Հայոց ցեղասպանության 96-րդ տա-րելիցի հետ եւ մասնակիցներին հրավիրեց աղոթելու 1,5 միլիոն անմեղ նահա-տակաց համար:
Հայր Խորենը նախ հայերենով աղոթեց Մեծ Եղեռնի զոհերի հոգիների խա-ղաղության համար, ապա խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ի մասնա-վորի ասելով. ՙԱմեն տարի` ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը ոգեկո-չում է Օսմանյան
թուրքերի կողմից հայության բնաջնջման փորձը` 1915 թվականի 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Այդ կոտորածին զոհ գնացին անմեղ ու անպաշտպան մանուկներ, ծերեր, կանայք ու տղամարդիկ… Թուրքական ժխտողականության պատճառով Ցեղասպանությունից հետո մնացած մեր վերքը դեռ չի ապաքինվել, նրանից շարունակում է արյուն ծորալ… Մի ամ-բողջ ազգ խաչին գամվեց միայն քրիստոնյա, միայն հայ լինելու համար…՚:Երեկոյին մասնակցեց նաեւ Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախում-բը` կատարելով հատվածներ Սուրբ Պատարագից: