ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՑԱՎ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՑԱՎ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ 25.06.2010

2010թ. հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության /ՀԵՀԵԿ/ թեմական երիտասարդական խորհուրդների ատենապետերի հերթական ժողովը:

2010թ. մարտի 15-ին ՀԵՀԵԿ հոգեւոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ Մայր Աթոռում գումարված Հայաստանյայց տարածաշրջանային ժողովին որոշվել էր իրականացնել միջոցառումների շարք` յուրաքանչյուր ամիս գրասենյակի պատասխանատուների եւ թեմերի ատենապետերի մասնակցությամբ ժողով գումարել հայաստանյայց տարբեր թեմերում: Առաջին ժողովը ՀԵՀԵԿ կենտրոնական գրասենյակում էր, երկրորդը Գուգարաց թեմում:

Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ եւ թեմի եիտասարդների ջերմ հյուրըկալությամբ` ՀԵՀԵԿ Հայաստանյայց պատասխանատու Տեր Սեդրակ քահանա Ազնավուրյանի նախագահությամբ, թեմական երիտասարդական խորհուրդների ատենապետերի հերթական հունիս ամսվա ժողովը գումարվեց Արմավիրի թեմի առաջնորդարանում, որին ցավոք իրենց մասնակցությունն էին բերել միայն` Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի, Գուգարաց, Արարատյան թեմերի պատասխանատուները:

Ժողովին հրավիրվել էին նաեւ Արմավիրի թեմի ծխական խորհուրդների պատասխանատուները եւ թեմի տարածքում գործող երիտասարդական մի շարք կառույցների ներկայացուցիչները:

ԹԵԽ ատենապետերի համար օրակարգային մի շարք հարցերի քննարկումից հետո Արմավիրի թեմի առաջնորդարանի հարեւանությամբ գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում ԹԵԽ ատենապետերը եւ թեմի երիտասարդները մասնակցեցին ժամերգության, որը մատուցեց թեմի քահան Տ. Մկրտիչ Մուշադյանը:

Ժամերգությունից հետո հանդիպումը շարունակվեց առաջնորդարանի սրահում թեմի երիտասարդների հետ: ՀԵՀԵԿ ատենապետ Կարեն Պետրոսյանը ներկայացրեց երիտասարդ կազմակերպության նպատակները, կատարված եւ կատարվելիք գործունեությունը եւ խնդիրները: Այնուհետեւ թեմի երիտասարդների ակտիվ մասնակցությամբ քննարկվեցին եկեղեցուն առնչվող ինչպես նաեւ երիտասարդին հուզող շատ հարցեր: Հանդիպմանը իր մասնակցությունը բերեց նաեւ Արմավիրի թեմի եկեղեցասեր երիտասարդների հոգեւոր պատասխանատու Տ. Մաշտոց քահանա Ստեփանյանը, ով բարձր գնահատեց մինչ այժ կատարված գրասենյակի գործունեությունը եւ ուրախությամբ փաստեց, որ այս նախաձենությունը հանդիպել յուրաքնչյուր ամիս տարբեր թեմերի երիտասարդների հետ շատ արդյունավետ կդարձնի կառույցի հետագա գործունեությունը: Քանի որ միասնականությունը կնպաստի որ Մայր Աթոռի հովանու ներքո ձեւավորված կառույցի ծրագրերը իրականացվեն թեմերի երիտասարդների միասնական համախմբվածությամբ:

Համաձայն երիտասարդների հետ հանդիպումների ժամանակացույցի, Տ.Սեդրակ քահան Ազնավուրյանի եւ ԹԵԽ ատենապետերի նախնական համաձայնությամբ, որոշեց հաջորդ հանդիպումը գումարել Սյունյաց թեմում:

Արմավիրի թեմի
երիտասարդաց միություն