ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԱՑ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԱՑ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ 10.05.2010

Մայիսի 7-ին Ֆրանսիայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի գլխավորությամբ, Լիոնի Սուրբ Հակոբ եկեղեցու հյուրընկալությամբ տեղի ունեցավ Թեմի Հոգեւորականաց դասի տարեկան համագումարը:

Համագումարը բացվեց Առաջնորդ Սրբազան Հոր աղոթքով: Ժողովին ներկա էր նաեւ Տ. Ադամ քահանա Մակարյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ով ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության եւ գնահատանաց գիրը` ուղղված Ֆրանսիիայի Հայոց Թեմի հոգեւորականներին:

Համագումարի ընթացքին ընթերցվեց եւ վավերացվեց նախորդ Հոգեւորականաց համագումարի արձանագրությունը եւ հաստատվեց օրակարգը, ապա Առաջնորդ Սրբազանն անդրադարձավ հովվական ծառայության կոչված նոր քահանաների նշանակումներին, Թեմում առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված աշխատանքներին, քննարկվեցին հոգեւորականաց ծառայության, ինչպես նաեւ ծեսի հետ կապված այժմեական հարցեր: Հոգեշնորհ Տ. Մյուռոն Ծ. Վրդ. Գըվըգյանը հանդես եկավ դասախոսությամբ` «Խոսք եւ ներշնչում» խորագրով` անդրադառնալով Աստվածաշնչի գրքերի հեղինակների, շարադրանքի հարցերին եւ Սուրբ Գրքի ներշնչող զորությանը:

Ընտրվեց ծիսական հարցերը հավաքագրող հանձնախումբ:

Ֆրանսիո Հայոց Թեմի Հոգեւորականաց տարեկան համագումարն ավարտվեց միասնական աղոթքով:

Ֆրանսիայի Հայոց Թեմ