Հ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության մասնակիցների այցը Մայր Աթոռ
ՀՀ Ա գն եւ դիվանա գիտական ներկայացուցչությունների ղեկավարների այցը Մայր Աթոռ
Օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության մասնակիցներին` առաջնորդությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալները և նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:
Հանդիպմանը ՀՀ ԱԳՆ նախարարը շուրջ հիսուն դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և գլխավոր հյուպատոսների անունից շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար` վերհաստատելով ամենքի սերն ու հարգանքը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և հայցելով Ամենայն Հայոց Հայրապետի պատգամը:
Այնուհետև խորհրդակցության մասնակիցներին իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը: Ողջունելով դիվանագետների այցը ամենայն հայոց հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց հանդիպման գեղեցիկ նախաձեռնության առիթով:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում անդրադարձավ դիվանագետների կարևոր ծառայությանը, որը ուղղված է Հայրենիքի և հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը տարբեր երկրներում, ինչպես նաև ազգապահպանության խնդիրների լուծմանը: Նորին Սրբությունը հաստատեց, որ հովվապետական այցերի ընթացքում տեսել է ՀՀ դիվանագետների կատարած աշխատանքը, ինչը միմիայն ուրախություն է պատճառում, որ հայրենի երկիրը մշտապես աշխարհասփյուռ իր զավակների կողքին է, քաջալերում և զորակցում է նրանց:
Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ այս անկախ պետականությունն է, որ պիտի երաշխավորի հայ ժողովրդի հարամնա ընթացքը դեպի նոր հազարամյակներ, ինչը մեծապես պայմանավորված է նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ծառայությամբ:
Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀՀ ԱԳ նախարարին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելությանը ցուցաբերվող աջակցության համար, ինչպես նաև իր օրհնությունը բերեց ՀՀ դեսպաններին` տարբեր երկրների համայնքներից ներս հոգևոր սպասավորների հետ հաստատած համագործակցության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց համատեղ ջանքեր ներդնել ի զորացումն ազգային կյանքի և ի պահպանություն ազգային ինքնության: Հայցելով Երկնավոր Տիրոջ օրհնությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը դիվանագետներին` Նորին Սրբությունը մաղթեց շարունակել իրենց օգտավետ ծառայությունը` շահեկան Հայրենիքի և համայն հայ ժողովրդի համար:
Վերջում տիար Էդվարդ Նալբանդյանը դիվանագետների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորեց ծննդյան 60-ամյակի կապակցությամբ և այս առիթով Նորին Սրբությանը փոխանցեց ՀՀ ԱԳՆ հուշամեդալ: