«Կրոնը հասարակական կյանքում. օրենսդրական մարտահրավերներ ւ գործընթացներ»
Նոյեմբերի 18-20-ը, Բրյուսելում կայացավ Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի եւ Եվրոպայում Գերմանիայի Եկեղեցիների միության կողմից կազմակերպված «Կրոնը հասարակական կյանքում. օրենսդրական մարտահրավերներ ւ գործընթացներ» թեմայով իրավաբանների եւ մասնագետների համաժողով:
Եվրոպայի 22 Եկեղեցիներ ներկայացնող իրավաբաններ քննարկեցին բազմաթիվ հարցեր« որոնք վերաբերում են Եկեղեցի ւ պետություն հարաբերություններին: Քննարկումների ընթացքում նրանք մասնավոր անդրադարձ ունեցան Եկեղեցու ւ քաղաքացիական հասարակության հարաբերությունների, Եվրոմիության ֆոնդերից Եկեղեցիների օգտվելու, Եվրոմիության հակադիսկրիմինացիոն քաղաքականության գործնական ազդեցությունների խնդիրներին, Լիսաբոնյան Համաձայնագրի 17 (վերաբերում է Եվրոմիության ւ Եկեղեցիների միջւ թափանցիկ ւ կանոնավոր երկխոսությանը) հոդվածի հետագա բարեփոխմանը, Արւ մտյան եւ Արւ ելյան Եվրոպայի դիտանկյուններից կրոնական ազատության խնդիրներին:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ընտրեցին համընդհանուր հետաքրքրության ոլորտներ հետագա աշխատանքների համար: Անդրադարձ կատարվեց նաւ տարբեր երկրներում գործող փոքրամասնական Եկեղեցիների իրավունքներին« եկեղեցական կառույցների կարգավիճակի ւ Խորհրդային Միության փլուզումից հետո սեփականության վերադարձի խնդիրներին:
Ն©Ս©Օ©Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի դեկան դոկտոր Թոմ Սամվելյանը: