Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ Ծաղկաձորում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՙՎորլդ Վիժն՚ միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ Ծաղկաձորում, հունիսի 27-ից հուլիսի 1-ն անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցեցին Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան թեմերի ավելի քան 70 կիրակնօրյաների շուրջ 150 ուսուցիչներ:
Դասընթացի առաջին օրը ներկաներին ողջունեց և իր հայրական օրհնությունը բերեց Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը: Մասնակիցներին ողջունեց նաև ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպության` Եկեղեցու և պետության հետ կապերի բաժնի պատասխանատու տիկին Կարինե Հարությունյանը: Այնուհետև թեմերի ներկայացուցիչները մասնակիցներին ծանոթացրին թեմերի կիրակնօրյա դպրոցների ընդհանուր գործունեությանը և նախընթաց ուսումնական տարվա ձեռքբերումներին:
Ըստ ծրագրիª վերապատրաստումն ընթացավ երկու հիմնական ուղղությամբ£ Սուրբ Գրքի ուսուցման շրջանակներում մասնակիցները դասախոսություններ լսեցին Սուրբ Գրոց մեկնաբանության հմտությունների, Ս. Գրքի և հնագիտության, ինչպես նաև քրիստոնյայի կյանքում ծեսի կարևորության վերաբերյալ: Երկրորդ բաժինը վերաբերում էր դասավանդման մեթոդաբանությանը, դասի ճիշտ կառուցմանը, առաջնորդության, արդյունավետ հաղորդակցության և կառավարման սկզբունքներին: Մեթոդական բնույթի դասախոսություններին հաջորդեցին խմբային աշխատանքներ:
Դասընթացի յուրաքանչյուր օրը մեկնարկում էր հրավիրյալ հոգևոր հայրերի կողմից Սուրբ Գրքի սերտողությամբ: Օրվա ավարտին Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցում դասընթացի մասնակից հոգևոր հայրերի կողմից կատարվում էր երեկոյան ժամերգություն և տրվում էր հոգևոր պատգամ:
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և ՙՎորլդ Վիժն՚-ի կողմից ուսուցիչներին հանձնվեցին հոգևոր գրականություն և նվերներ: Հունիսի 30-ին ուսուցիչներին հյուրընկալվեց Վազգենյան հոգևոր դպրանոցի քառաձայն երգչախումբը, որը հոգևոր և աշխարհիկ երգերի հոգեպարար կատարումներով ոգեշնչեց ներկաներին:
Հուլիսի 1-ին տեղի ունեցավ հնգօրյա դասընթացի պաշտոնական փակումը: ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ամենօրյա հոգածության համար, ապա անդրադարձավ կիրակնօրյա վարժարանների կարևորությանը հոգևոր և ծխական կյանքում: Դրական գնահատելով ամենամյա այս վերապատրաստումներըª Հայր Սուրբը կարևորեց կիրակնօրյա կրթօջխախների անփոխարինելի դերը հայ մանուկների հոգում հավատի զորացման, եկեղեցասիրության և քրիստոնեական գիտակցության ձևավորման գործում: ՔԴԿ տնօրենը ուրախությամբ տեղեկացրեց նաև, որ Հայաստանի տարբեր թեմերում վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 20 կիրակնօրյա նոր դպրոցներ են հիմնվել, ինչպես նաև ուսուցչական կազմը համալրվել է երիտասարդներով:
Փակման հանդիսությունն ավարտվեց Հայրապետական մաղթերգով: