Կարգալույծ է հռչակվել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանը` ծառայության ընթացքում դրսեւորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար:

Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով: