Կարգալույծ է հռչակվել Տ. Սարգիս քահանա Հովհաննիսյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մարտի 5-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Բուլղարիայի հայոց թեմի Վառնայի հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քահանա Հովհաննիսյանը` հոգեւորականին անհարիր վարքագծի համար:
Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով Արթուր Հովհաննիսյան: