Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս քահանա Եզեկյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս քահանա Եզեկյանը` հոգեւորականին անհարիր վարքի եւ կանոնազանցության համար:
Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Արմեն Եզեկյան: