Կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար քհն. Սարիբեկյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ քահանայական կոչմանն անհարիր ընթացքի համար կարգալույծ է հռչակվել Արմավիրի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Մխիթար քհն. Սարիբեկյանը:
Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Միսակ Սարիբեկյան: