Կարգալույծ է հռչակվել Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանը:
Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Տ. Ղուկաս աբեղայի դիմումը:
Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Վահան Զաքարյան ավազանի անունով: