Կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ քահանա Չերքեզյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ քահանա Չերքեզյանը Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Հակոբ քահանա Չերքեզյանը` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի և թեմական խորհրդի խնդրանքի հիման վրա:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Սարգիս Չերքեզյան: