Կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը
Կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով`Արման Գրիգորյան: