Կարգալույծ է հռչակվել Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մարտի 4-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը` հիմք ընդունելով նրա` ամուսնալուծված լինելու պատճառով եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին դիմումը:
Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով Արմեն Դեւեջյան: