Կարգալույծ է հռչակվել Տ. Խորեն աբեղա Զաքարյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 12 թվակիր Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խորեն աբեղա Զաքարյանը` հոգեւոր ծառայությունը թողնելու պատճառով:
Կարգալույծ հռչակված հոգեւորականը այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Արտավազդ Զաքարյան: