Կարգալույծ է հռչակվել Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը
Կարգալույծ է հռչակվել Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Գառնիկի կողմից ներկայացված դիմումը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Մարտին Մխիթարյան: