Կարգալույծ է հռչակվել Տ. Աբել քահանա Մանուկյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 1-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Աբել քահանա Մանուկյանը` նկատի առնելով նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքը` ի հետեւումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության:
Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունովª Հրաչ Մանուկյան: