Կարգալույծ է հռչակվել Տ. Աբգար քահանա Գըլըճյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ուկրաինայի Հայոց Թեմի հոգեւոր սպասավոր Տ. Աբգար քահանա Գըլըճյանը:

Հայրապետական վճռի կայացման համար հիմք են ծառայել Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոս Բունիաթյանի միջնորդագիրը Տ. Աբգար քահանա Գըլըճյանին քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ, ինչպես նաեւ` Տ. Աբգար քահանա Գըլըճյանի դիմումը:

Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Լեւոն Գըլըճյան: