Կարգալույծ են հռչակվել Տ. Վազգեն քահանա Ազիզյանը եւ Տ. Ստեփաննոս քահանա Հակոբյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Վազգեն քահանա Ազիզյանը եւ Արցախի թեմից` Տ. Ստեփաննոս քահանա Հակոբյանը:

Տ. Վազգեն քահանա Ազիզյանին կարգալույծ հռչակելու Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը` Տ. Վազգեն քահանայի կարգազանց ընթացքի պատճառով նրան կարգալույծ անելու վերաբերյալ:

Տ. Ստեփաննոս քահանա Հակոբյանին կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արցախի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դիմումը եւ Տ. Ստեփաննոս քահանա Հակոբյանի խնդրագիրը` քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ:

Կարգալույծ հռչակված քահանաներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքը եւ կկոչվեն ավազանի անուններով` Տ. Վազգեն քահանա Ազիզյանը` Ճորճիկ Ազիզյան անունով եւ Տ. Ստեփաննոս քահանա Հակոբյանը` Էմիլ Հակոբյան ավազանի անունով: