Կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը դրսեւորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար:

Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին:

Տեղեկացնենք, որ կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որեւէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է:

Թիվ 792                                                                                Մայիսի 5, 2011թ.

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Հայրապետական այսու տնօրինությամբ կախակայում ենք Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը` դրսեւորված կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար:

Աբել քահանա Մանուկյանին վերստին հրահանգում ենք մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին:

Սույն տնօրինությունն ուժի մեջ է ս/թ մայիսի 10-ից:

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ