Կալկաթայի Մարդասիրական Ճեմարանը Ընդունում է Ընդունելության Դիմումներ
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանն իրականացնում է 8-10 տարեկան երեխաների ընդունելություն: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով: Ուսման, կեցության եւ ուղեւորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը.
- Անձնագիր կամ ծննդյան վկայական
- Համաձայնագիր` ծնողների կամ խնամակալի կողմից
- Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ)
- Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
- Լուսանկար 4x (3 x 4)
Դիմումներն ընդունվում են մինչեւ 2009 թ. դեկտեմբերի 5-ը: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի քարտուղարություն, երկուշաբթիից ուրբաթ ժամը` 09.00 - 17.00:
Տեղեկությունների համար զանգահարել 010 517 199; 010 517 180:
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել
www.armeniancollege.in կայքէջ: