Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 2012-2013 ուսումնական տարվա ընդունելություն

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 2012-2013 ուսումնական տարվա ընդունելություն 07.09.2012
Ընդունելություն

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 2012-2013 ուսումնական տարվա ընդունելություն

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-11 տարեկան աշակերտների ընդունելություն: Ընդունելությունը կատարվելու է հարցազրույցով` տրամաբանական եւ առարկայական գիտելիքների շրջանակում: Ուսման, կեցության եւ ուղեւորության բոլոր ծախսերը հոգում է ճեմարանը:

 Ընդունելության համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը.

•           Անձնագիր (առնվազն 4 տարվա վավերականությամբ),
•           Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ),
•           Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,
•           Ծնողի/խնամակալի կողմից լիազորագիր (նոտարի կողմից հաստատված),
•           Լուսանկար 4x (3.5 x 3.5):

Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն մինչեւ 2012 թ. սեպտեմբերի 28-ը, ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:

Տեղեկությունների համար զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկութ-յունների համար կարող եք այցելել www.armeniancollege.in կայքէջը: