Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռում

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռում 24.03.2013
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռում

     Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:
     Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին և արարողությանը մասնակից մանուկներին:
     Արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց ներկա մանուկներին և ի հիշատակ մանուկների օրհնության օրվա նրանց բաշխեց փոքրիկ նվերներ: