Ծաղկազարդը տոնում են մանուկները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական
դաստիարակության կենտրոնը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան բարեգործական ՙԿլոր սեղան՚ հիմնադրամի հետ համատեղ մանուկների օրհնության օր հռչակված Ծաղկազարդի առիթով իրականացրեց ՙԾաղկազարդը՚ տոնում են մանուկները ծրագիրը:Ծրագրի նպատակն է նպաստել հայ մանուկների հոգեւոր-ազգային գիտակցության ձեւավորմանը եւ դաստիարակությանը, խրախուսել մանկապարտեզներում ազգային-եկեղեցական տոների անցկացումը: ՙԾաղկազարդը տոնում են մանուկները՚ իրականացվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
հայաստանյան թեմերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար:Ծրագրի շրջանակներում ապրիլի 11-20-ը Երեւանի եւ ՀՀ մարզերի ավելի քան չորս հարյուր մանկապարտեզներում անցկացվում են Ծաղկազարդին նվիրված տոնական ցերեկույթներ, որոնց մասնակցում եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` մանուկներին ուղղված օրհնության խոսքն են փոխանցում համայնքների հոգեւոր հովիվները: Մանկապարտեզներին տրամադրվում է նաեւ մանկական հոգեւոր գրականություն:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ