«Ծաղկազարդը տոնում են մանուկները»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը համագործակցաբար ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ նախաձեռնել է «Ծաղկազարդը տոնում են մանուկները» ծրագիրը: Ծրագիրը կյանքի է կոչվում մասնակցությամբ Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ Երեւանի ու մարզերի մի շարք մանկապարտեզների:

Ծրագրի շրջանակներում մարտի 25-28-ը մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները դաստիարակների ուղեկցությամբ կայցելեն եկեղեցիներ, որտեղ կկատարվի մանուկների օրհնության կարգ: Տոնական հանդիսությունները կշարունակվեն եկեղեցիների բակերում, որտեղ կավճանկարի միջոցով մանուկները կարտահայտեն նաեւ իրենց տպավորությունները եւ ընկալումները օրվա խորհրդի վերաբերյալ:

Մարտի 26-ին, ժամը 1100-ին, Երեւանում, Մալաթիայի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի կունենա «Ծաղկազարդը տոնում են մանուկները» միջոցառում մասնակցությամբ շուրջ 1000 մանուկների:

Կից ներկայացված է միջոցառումների ժամանակացույցն ըստ մարզերի: