Ծաղկազարդ

Ծաղկազարդ

   Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր: Տոնի օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, կկատարվի մանուկների օրհնության կարգ: Օրվա խորհրդին ընդառաջ` Ս. Էջմիածնում Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին կկատարվի Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ, որի ընթացքում ներկա մանուկներին իր հայրական օրհնությունն ու պատգամները կբաշխի Ամենայն Հայոց Կաթողիկոսը:  Այնուհետև 11:00-ին կմատուցվի Ս. Պատարագ:
   Նույն օրը երեկոյան` 17:30-ին, կկատարվի նաև Դռնբացեքի արարողությունը: