«Խաղաղություն, անվտանգություն եւ հաշտություն» աշխատանքային խմբի հանդիպում Բրյուսելում

Սույն թվականի մարտի 1-2-ը Բրյուսելում, Բելգիա, տեղի կունենա Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) «Խաղաղություն, անվտանգություն եւ հաշտություն» աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Քննարկման հիմնական թեմաներն են.
1. Կրոնի դերը հակամարտության շրջաններում.
2. 2007թ. սեպտեմբերին Ռումինիայի Սիբիու քաղաքում կայանալիք Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարի նախապատրաստական աշխատանքները.
3. Զարգացումները եվրոպական կառույցներում (ԵՄ, ԵԱՀԿ եւ այլն):

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ խմբի աշխատանքներին Հայոց Եկեղեցուց կմասնակցի Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կենտրոնական կոմիտեի անդամ երեցկին Փոլա Դեւեջյանը: