Լրագրողների հավատարմագրում

Լրագրողների հավատարմագրում 03.09.2015
Լրագրողների հավատարմագրում

  

     Սույն թվականի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը:
     Մայր Աթոռը մեծապես կարևորում է Մյուռոնօրհնեքի արարողության լուսաբանման գործում զանգվածային լրատվամիջոցների մասնակցությունը:
     Լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կգործի մամուլի կենտրոն:
     Հավատարմագրվելու համար ԶԼՄ ներկայացուցիչները (լրագրող, օպերատոր, լուսանկարիչ) պետք է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի [email protected] էլ. փոստին առաքեն`
     1. նամակ-երաշխավորագիր լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով,
     2. անձը հաստատող փաստաթղթի օրինակ,
     3. մեկ թվային լուսանկար (3x4 սմ չափերի):

     Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապվել Տեղեկատվական համակարգ (+374 10) 51-71-27 հեռախոսահամարով: