Լրագրողների հավատարմագրում

Լրագրողների հավատարմագրում 10.09.2008

2008 թ. սեպտեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության առիթով Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, կազմակերպական նկատառումներից ելնելով, սեպտեմբերի 10-ից սկսում է լրագրողների հավատարմագրում:

Հավատարմագրման համար Տեղեկատվական համակարգ անհրաժեշտ է ներկայացնել զանգվածային լրատվամիջոցից գրություն` լրագրողի/օպերատորի/լուսանկարչի տվյալների նշումով (Ֆաքս` /37410/ 517 301): Տեղեկատվական համակարգին անհրաժեշտ է առաքել նաեւ հավատարմագրվող անձանց թվային մեկ լուսանկար [email protected] Էլ-փոստի հասցեով:

Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջին ժամկետը 2008թ. սեպտեմբերի 22-ն է: