Լրագրողների հավատարմագրում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինի այցի առիթով
Մարտի 16-18-ը Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով տեղի կունենա Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի պաշտոնական այցը Հայաստան:
Այցելության լուսաբանման գործում աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար, մի քանի միջոցառումների համար հարկ է նկատվել կատարել լրագրողների հավատարմագրում: Ըստ Ձեր հայեցողության խնդրում ենք մինչեւ մարտի 11-ը ներառյալ Մայր Աթոռ առաքել Ձեր ներկայացուցիչների (լրագրող, լուսանկարիչ) անձնագրային տվյալները ստորեւ ներկայացված միջոցներով`
հեռատիպ: 010-517-301
էլ. փոստ:
Այցի ժամանակացույցը կառաքվի առաջիկային:
Տեղեկատվական համակարգ