Իրաքի հայոց թեմի առաջնորդն ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների խորհրդի Գլխավոր քարտուղար
Իրաքի հայոց թեմի տեղեկացմամբ, փետրվարի 9-ին, Բաղդադում, Ս. Կարապետ հայկական եկեղեցում տեղի ունեցավ Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների ժողով, որի արդյունքում ստեղծվեց Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների խորհուրդ: Խորհրդի կազմում են 2 պատրիարքներ, 26 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ` ներկայացնելով Իրաքում առկա 30 քրիստոնեական-եկեղեցական համայնքերը:
Խորհրդի Գլխավոր քարտուղար միաձայն քվեարկությամբ ընտրվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը:
Նորաստեղծ Խորհրդի նպատակն է «համատեղել Եկեղեցիներին եւ պետությանը վերաբերող խնդիրներում Իրաքի Եկեղեցիների կարծիքները, դիրքորոշումները եւ որոշումները»` պահպանելու եւ զորացնելու քրիստոնեական ներկայությունը եւ խթանելու համագործակցությունը, ինչպես նաեւ աշխուժացնելու միջկրոնական երկխոսությունն ու հարաբերությունները: