Իրականացվեց «Ծաղկազարդը տոնում են մանուկները» ծրագիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ եւ «Եկեղեցին եկեղեցու համար» կազմակերպության աջակցությամբ Ծաղկազարդի տոնական օրերին իրականացրեց «Ծաղկազարդը տոնում են մանուկները» ծրագիրը:

Ծրագիրը կյանքի կոչվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանյան թեմերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար, որին մասնակցեցին Երեւանի եւ մարզերի (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Շիրակ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Լոռի) շուրջ 350 մանկապարտեզների 14000 սաներ:

Ծրագրի շրջանակներում մարտի 25-28-ը մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները դաստիարակների եւ ծնողների ուղեկցությամբ այցելեցին եկեղեցիներ, որտեղ հոգեւոր հովիվները մանուկներին ներկայացրեցին Ծաղկազարդի խորհուրդը, այնուհետեւ կատարեցին մանուկների օրհնության կարգ: Մասնակից մանկապարտեզներին տրվեցին օրվա խորհուրդն արտահայտող ցուցապաստառներ, իսկ մանուկներին` աղոթաթերթիկներ:

Տոնական հանդիսությունը շարունակվեց եկեղեցիների բակերում եւ մանկապարտեզներում, որտեղ մանուկները կավճանկարի միջոցով արտահայտեցին իրենց տպավորությունները եւ ընկալումներն օրվա խորհրդի վերաբերյալ: Որոշ վայրերում մասնակից երեխաները