Իտալիայի Հանրապետության դեսպանը հրաժեշտ տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Փետրվարի 7-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեին:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց դեսպանին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Հայաստանին մատուցած ծառայությունների համար եւ ցանկացավ նորանոր բարի իրագործումներ հետագա ծառայության մեջ:
Հայաստանում ծառայության շրջանի մասին իր տպավորությունները ներկայացրեց նաեւ պրն. Կլեմենտեն` հաստատելով, որ Սուրբ Էջմիածինը միշտ պիտի իր սրտում պահի:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցիների միջեւ առկա ջերմ փոխհարաբերությունների մասին: