«Իմ հայրենի եզերք» թեմայով մրցույթ

Մարտի 16-ին, ժամը 14.00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հին ճեմարանի դահլիճում տեղի կունենա «Իմ հայրենի եզերք» թեմայով մրցույթ` կազմակեպված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բաեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) եւ Մայքրոսոֆթ ընկերության կողմից:

Ավանդական դարձած այս միջոցառմանը ամեն տարի մասնակցում են Հայաստանի մարզերի ՀԿՍ համակարգչային կենտրոնների սովորողները, որոնք «Իմ հայրենի եզերք» խորագրով շնորհանդեսների միջոցով ներկայացնում ձեռք բերած գիտելիքներն ու ձեռքբերումները:

Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից եւ հաղթողները կստանան մրցանակներ: