Ի Տեր հանգչեց Տ. Սարգիս աբեղա Այվազյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 6-ին 58 տարեկան հասակում վախճանվել է Մայր Աթոռի միաբան, Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սարգիս աբեղա Այվազյանը:
Հայր Սուրբի անժամանակ վախճանը մեծ ցավ է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության համար:
Հայր Սարգիս աբեղա Այվազյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում 1955:
1978 թ. ավարտել է ԵՊՀ-ի Մեխանիկայի և մաթեմատիակայի ֆակուլտետը:
1981 թ. ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան և պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան:
1982-1991 թթ. աշխատել է ԵՊՀ-ի Մեխանիկայի և մաթեմատիակայի ֆակուլտետում` որպես գիտաշխատող:
1993-1995 թթ. աշխատել է «Գանձասար» աստվածաբանական հանդեսում:
2001 թ.-ից ծառայել է Ս. Գեղարդավանքում:
2002-2004 թթ. ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում:
2004 թ. հոկտեմբերի 3–ին ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ:
2004-2006 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում` որպես հոգևոր սպասավոր:
2006-2009 թթ. եղել է Ս. Գեղարդավանքի սարկավագ:
2009 թ. հուլիսի 19–ին ձեռամբ Տ.Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2009 թ. սեպտեմբերից ծառայում էր Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` որպես հոգևոր հովիվ:
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.00-ին Աբովյանի Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` Հայր Սարգսի հոգու հանգստության համար: Հաջորդ օրը նույն եկեղեցում կկատարվի վերջին օծման արարողությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: