Ժողով Թրոնդհայմում
Հուլիսի 27-29-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը մասնակցեցին Թրոնդհայմ (Նորվեգիա) քաղաքում կայացած «Կանոնակարգ սրբավայրերի վերաբերյալ» միջազգային ժողովին` կազմակերպված «Օսլոյի խաղաղության կենտրոն» եւ «Մեկ աշխարհ երկխոսության մեջ» կազմակերպությունների կողմից:
Ժողովականները քննարկումների արդյունքում մշակեցին եւ ընդունեցին կանոնակարգ սրբավայրերի գործածության, ինչպես նաեւ սրբավայրերի հանդեպ տարբեր կրոնական համայնքների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Ժողովին մասնակցում էին քրիստոնյա, մահմեդական եւ հուդայական կրոնական եւ քաղաքական գործիչներ, գիտնականներ Եվրոպայի եւ Միջին Արեւելքի տարբեր երկրներից: