ԸՆՏՐՎԵՑ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՍՈՒՐԲ ՆԱԶԱՐԵԹ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 15-ին Կալկաթայի հայոց Սուրբ Նազարեթ մայր եկեղեցու վարչության գրասենյակում, Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ եկեղեցական խորհրդի անդամների ընտրություն: Ընտրությունը կատարվում է չորս տարին մեկ անգամ:

Ժողովը սկսվեց Հայր Սուրբի աղոթքով եւ բացման խոսքով: Այնուհետեւ խորհրդի ատենապետ` տիար Մայքլ Դաթի կողմից ընթերցվեց նախորդ` 2006 թ. ընտրության ժողովի արդյունքները, որից հետո ներկայացվեցին անցնող չորս տարիների եկեղեցական վարչության գործունեությունն ու ֆինանսական հաշվետվությունը:

Ընտրության արդյունքում ընտրվեց յոթ անդամից կազմված եկեղեցական խորհուրդ: Հաջորդ օրը, նոյեմբերի 16-ին, գումարվեց նորընտիր եկեղեցական խորհրդի անդրանիկ ժողովը, որն ընտրեց ատենապետ եւ ավագ անդամներ:

Խորհրդի անդամներն են. ատենապետ` տիար Մայքլ Դաթ, ավագ անդամ` տիկին Սյուզան Ռուբեն, ավագ անդամ` տիար Սունիլ Սոբթի, Ռոբերտ Վիկինս, Վիկտորիա Վոնգ, Պիտեր Հայրապետ, Հերմինե Ադամյան: