Էկումենիկ պաշտոնյաների հավաք Ժնեւում
Այս տարի մայիսի 7-9-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պաշտոնյաների հերթական հավաքը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:
Հավաքի ընթացքում ԵՀԽ պաշտոնատար անձինք կներկայացնեն կառույցի վերջին շրջանի գործունեությունը եւ հետագա ծրագրերը: Հանդիպման ընթացքում կկազմվեն առանձին աշխատանքային խմբեր` քննարկելու համար կառույցի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Մասնակիցները նաեւ առիթ կունենան արտահայտելու իրենց տեսակետները` ԵՀԽ-ի եւ Էկումենիկ պաշտոնյաների միջեւ համագործակցությունն ավելի արդյունավետ եւ կառույցի աշխատանքներն ավելի թափանցիկ դարձնելու ուղղությամբ: